ՎԱԶԱՇԵՆԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԵՐԵՒԱԿՈՒՄ

Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Վազաշեն գյուղից 1.5-4.0 կմ հարավ-արևելք: Ուսումնասիրվող տեղանքը պատկանում է Սոմխեթա-Ղարաբաղյան գոտու հարավային մասին։ Այն Ալավերդի-Կապան տեկտոնական գոտում է, 1000-1200 մ բացարձակ բարձրության վրա: Տեկտոնական-կառուցվածքային հիմնական միավորը Տավուշի անտիկլինորիումն է՝ որոշ խորքային խախտումներով, որոնք հիմնականում ունեն հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան լայնակի տարածում։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից շերտագրական կտրվածքում կան ստորին յուրայից մինչև պալեոգենի հասակի հրաբխածին և հրաբխանստվածքային ապարներ: Ըստ հանքամարմինների ներքին կառուցվածքի, առանձնացված են հանքայնացման երկու տիպեր` երակային և երակիկացանային: Երակային հանքամարմինների ներքին կառուցվածքում առանձնացված են հանքայնացման քվարց-պիրիտ, քվարց-կարբոնատ-բազմամետաղ և քվարց-կարբոնատ ոսկեբեր երակներ։ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումը իր գեոքիմիական առանձնահատկությամբ պատկանում է Ոսկի-Սուլֆիդային ֆորմացիային։ Ոսկու պարունակությունը խիստ անհամաչափ է, թե՛ տարածմանը և թե՛ անկմանը։ Խորքում սակայն պարունակությունը բարձրանում է։ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումը հեռանկարային մեծ պոտենցիալ ունեցող նախագիծ է։
Ծանոթացեք Գործընթացի Հետ