Vahan Exploration
Vahan Exploration

Բնապահպանական քաղաքականություն

Բնապահպանական քաղաքականություն

Հորատման և երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելիս, ընկերության առաջնային պահանջը մասնագետներին՝ խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված բոլոր այն կանոնները, որոնք առնչվում են հորատման և միջուկահանության աշխատանքներին , շրջակա միջավայրին և բնությանը վնաս չպատճառելու համար: Ընկերությանը թույլատրված տարածքում, երկրաբանահետախուզական աշխատանքներից բացի, իրականացվում են նաև բնապահպանական միջոցառումներ:
Մեր որդեգրած քաղաքականության առավել պատասխանատու բաղադրիչներից մեկն է՝ շրջակա միջավայրի վրա, գործունեության ընթացքում բացասական ազդեցության նվազեցում և հասցված բնապահպանական վնասի վերականգնում:
Ընկերությունը պարտավորվում է՝

Ապահովել ընդերքի , մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի, բնության և շրջակա միջավայրի , մյուս օբյեկտների անվտանգությունը՝ ընդերքաօգտագործման հետ կապված
աշխատանքների վնասակար ազդեցությունից

Ապահովել բնության , պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը

Ապահովել բնության , պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը

Ապահովել ընդերքաօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը

Կատարել նյութերի՝ օդային արտանետումների որակական և քանակական պարամետրերի պարբերական չափումներ, երեք ամիսը մեկ հաճախականությամբ

Մեքենայական յուղերի և քսայուղերի օգտագործման պատճառով՝ կատարել հողերի աղտոտվածության մշտադիտարկումներ, հողերի հնարավոր աղտոտումից խուսափելու նպատակով

Հորատման աշխատանքները կատարել ժամանակակաից հորատող հաստոցներով , որոնք կապահովեն փոշու նվազագույն առաջացումը

Ընկերությունը, շարունակական մոնիթորինգի է վերածում կենսաբազմազանության, ջրային և հողային զանգվածի ուսումնասիրման և վնասի նվազեցման միջոցառումների կիրառումը: