Vahan Exploration
Vahan Exploration

Առողջության և Անվտանգության Քաղաքականություն

Առողջության և Անվտանգության Քաղաքականություն

Մենք բարձր ենք գնահատում մեր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, և անում ամեն ինչ բացառելու աշխատանքի ընթացքում հնարավոր վնասների առաջացումը: Աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի եւ առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական եւ այլ միջոցառումներ: Կազմակեպությունը անցկացնում է մի շարք պլանային աշխատանքներ ուղղված աշխատանքի պայմանների բարելավմանը արտադրական տրավմատիզմի նվազեցմանը՝

Աշխատանքի ընդունվող բոլոր աշխատակիցների հետ անցկացնել նախնական ուսուցում անվտանգության կանոնների վերաբերյալ

Բոլոր մասնագիտությունների գծով աշխատողներին հրահանգավորել աշխատանքների անվտանգ կատարման կանոնները

Անձնակազմին ապահովել համապատասխան արտահագուստով, կոշիկներով,անհատական պաշտպանիչ միջոցներով ՝ սաղավարտ, ակնոց, լամպ, ձեռնոց, առաջին օգնության համար դեղորայք և պարագաներ

Լեռնային և տրանսպորտային մեքենաների և սարքավորումների ղեկավարումը թույլատրել այն անձանց ովքեր անցել են հատուկ ուսուցում և ունեն այդ մեքենաների և սարքավորումների ղեկավարելու իրավունքի վկայական

Ապահովել առաջին բուժօգնության համար անհրաժեշտ միջոցներ

Ընկերության աշխատակիցները պարտավորվում են իմանալ առողջության և անվտանգության ապահովման մասին իրենց պարտավորությունները և խստագույնս հետևել հրահանգավորումներին: